Վաճառքի մենեջեր
Ավելացված է 19.3.2020 | Դիտման քանակություն: 480 | Համար: #0200
Դեկորա-Գրուպ ՍՊԸ ներկայացնում է Decora, Domus, Duson, Kitchen shop խանութների ցանցը,
Խանութը աշխատում է ամեն օր։ Աշխատանքային գրաֆիկը 6 օրյա աշխատանքային շաբաթ։
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 9։30:00-19։00, կիրակի՝ 10։30-18:30
Կապանի Դոմուս խանութ-սրահը աշխատանքի է հրավիրում վաճառքի մենեջերի
Աշխատանքային պարտականությունները:
• Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
• Յուրաքանչյուր հաճախորդի հարցումներին տալ օպտիմալ լուծումներ,
• Ցուցադրել ապրանքագիտություն, ծրագրային, վաճառքի և հաճախորդների սպասարկման գերազանց իմացություն,
• Հետևել ապրանքների պահանջվող քանակի առկայությանը,
• Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը՝ ներկայացնելով նաև գովազդվող ապրանքները, տեղեկացնելով գործող զեղչային համակարգերի մասին։
• Օգնել խանութի ղեկավարին կամ պահեստապետին ապրանքների ընդունման և ցուցադրման հարցում,
• Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում,
• Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
• Մասնակցել ընկերության կողմից կազմակերպված ուսուցողական դասընթացներին և ատեստացիաներին,
• Անձնական հաջողություններով կիսվել գործընկերների հետ,
• Պահպանել ընկերության չափանիշները և համապատասխանել ընկերության կողմից որդեգրված արժեքային համակարգը։
Պահանջվող որակավորումները:
• Բարձրագույն կրթություն,
• Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,
• Ռուսերենի և Անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,
• Համակարգչային գիտելիքներ (1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
• Սովորելու ցանկություն,
• Վերջնաժամկետներին հետևելու ունակություն
• Պատասխանատվության զգացում և որոշումներ կայացնելու ունակություն,
• Բարեվարքություն (integrity) և ազնվություն,
• Թիմում աշխատելու ունակություն:
Դիմելու ընթացակարգը:
Բոլոր հետաքրքրված և պահանջներին համապատասխանող թեկնածուները խրախուսվում են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) hr@decoragroup.am էլ․ հասցեին
• CV-ն պետք է լինի Word կամ PDF ֆորմատով
• Միայն Unicod ֆոնտով հավաքված տեքստը կընդունվի։ Օրինակ Sylfaen
• Թեմա դաշտում նշեք հաստիքը, որի համար դիմում եք
• CV-ի ֆայլը անվանեք ձեր անուն և ազգանունով
• Կխնդրեինք չմոռանալ ուղեկցող նամակը (ոչ մոտիվացիոն)։